ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Հովեր» կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգ

«Հովեր» կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգ
25.09.2017 | 12:27

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված համերգ:


Համերգին մասնակցում են` «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ տարբեր կազմերով, հրավիրյալ նվագախմբային կազմ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախմբի մենակատարները, «Վահագն Հայրապետյան» տրիոն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ՝ Լիպարիտ Ավետիսյանը, երգչախմբի նախկին մեներգչուհի Գայանե Մովսիսյանը (Ստրասբուրգ), Հենրիետտա Հարությունովան:
Համերգի ընթացքում կհնչի պրեմիերա՝ Ջորջ Լիգետիի «Ժամացույցներ և ամպեր» ստեղծագործությունը, ինչպես նաև հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Դեյվիդ Լենգ «Պարզապես», Քշիշտոֆ Պենդերեցկի «Սաղմոս 3», «Սուրբ, Սուրբ», Արթուր Ավանեսով «Երգում էր աղջիկը...», Վոլֆրամ Բուխենբերգ «Երբ դու աստծո հետ ես՝ խաղաղության մեջ ես...», Կոմիտաս «Քելեր-Ցոլեր», Վաչե Շարաֆյան Երեք հատված «Պեպո» ներկայացման երաժշտությունից, Վահագն Հայրապետյան «Հազարներից քեզ եմ սիրել», Սթիվի Ուանդեր «Մի անհանգստացիր...», «Բիթլզ» «Քանի որ»:
Համերգի տեխնիկական հարցերը ապահովում է «TSD» (Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս) կազմակերպությունը:


Համերգը կուղեկցվի տեսանյութերով: Տեսանյութերը պատրաստել են Սուրեն Մանվելյանը, Արթուր Մանուկյանը, Արա Շիրինյանը, Հովհաննես Գալստյանը, Արեգ Բալայանը, ինչպես նաև «TSD» կազմակերպության մասնագիտական անձնակազմը Վլադիմիր Սոֆյանի ղեկավարությամբ: Լուսանկարիչ՝ Մանե Հովհաննիսյան:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին: 2009 թ. պետական կարգավիճակ է ստացել և գործում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Սոնա Հովհաննիսյան:


«Հովերի» երկացանկի հոգևոր ու բովանդակային առանցքը կազմում են Կոմիտասի ստեղծագործությունները: Երգչախումբը հայտնի է նաև իր՝ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մատուցման յուրօրինակ, երբեմն հեղափոխական լուծումներով:

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ